չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով

Ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով

Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով:

ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նույն օրը թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:

 

Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ: Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «Հայաստան. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:

  • Կիսվել: