երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չենք կարող երեխաներին ասել՝  ձեր մանկությունը մի պահ «սառեցրեք»․ Փոխքաղաքապետը՝ ամանորյա տոնակատարության մասին

Չենք կարող երեխաներին ասել՝ ձեր մանկությունը մի պահ «սառեցրեք»․ Փոխքաղաքապետը՝ ամանորյա տոնակատարության մասին

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին տարին չէ, որ ապրում է անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, և մեր մոտեցումն այս հարցին հետևյալն է. Ամանորը և տոնակատարությունները, որ արվում են, դրա շահառուներն առաջին հերթին  երեխաներն են, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Մենք չենք կարող երեխաներին ասել, թե սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը մի պահ «սառեցրեք», անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակենք։ Հիմա են այդ մարդիկ իրենց մանկությունն ապրում, ու պետք է այդ մանկությունը լինի վառ։ Շարունակաբար ծանր տրամադրություն, կորուստներ, զրկանքներ կրող մեր հանրության կյանքում պետք է լինեն վառ կետեր», - ասաց քաղաքապետի տեղակալը։

  • Կիսվել: