երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ Գալստանյանը երդվի զենքի վրա և համալրի ՀՅԴ շարքերը. Թորոսյան

Ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ Գալստանյանը երդվի զենքի վրա և համալրի ՀՅԴ շարքերը. Թորոսյան

«Վաղ առավոտից հետևում եմ «քաղաքական զարգացումներին», որոնք հիմնականում արտահայտվում էին անշունչ առարկաներով (աղբամաններ, ինքնագլորներ, նստարաններ) փողոցների ժամանակավորապես փակումով, քանի որ դրանք փողոցի երթևեկելի մասում դնողները «հաջող» լուսանկարվելուց հետո հեռացած էին լինում տարածքից»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իրադարձությունների մեջ կարմիր թելի նման անցնում էր ԱԺ Հայաստան խմբակցության Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորների ակտիվությունը:

«Ըստ էության՝ նրանցից բացի՝ ոչ մի այլ քաղաքական գործիչ չկար «ճակատում», 40+ քաղաքական ուժերը նրանց մենակ էին թողել:

Նրանք ջանասիրաբար անում էին ուղիղ այն, ինչ արել են վերջին 3-4 տարիներին՝ մի տարբերությամբ, որ հիմա առաջնորդվում են մի ոչ կուսակցական «նախկին» եկեղեցականի կողմից, ինչը հարիր չպետք է լինի 130-ամյա կուսակցությանը:

Եվ հետևաբար, ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ կազմակերպվի Գալստանյանի երդվելը զենքի վրա և ՀՅԴ շարքերը համալրելը, եթե, իհարկե, վերջինս արժանի կլինի դաշնակցական կոչվելու պատվին: Դա ազնիվ կլինի թե՛ դաշնակցականների, թե՛ Գալստանյանի տեսանկյունից:

Դե իսկ «Սրբազան պայքարն» էլ ավտոմատ կդասվի իշխանությանը առանց ընտրությունների տիրանալու ձախողված փորձերի շարքին»,- գրել է Թորոսյանը:

  • Կիսվել: