կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ժաննա Հարությունյանն ընտրվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն

Ժաննա Հարությունյանն ընտրվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն

Այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Օրակարգում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր:

Մրցույթին ներկայացվել էր երկու վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:

Համաձայն ընթացակարգի` փակ գաղտնի քվեարկությամբ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը:

  • Կիսվել: