հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ. Երևանի քաղաքապետարան

Ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ. Երևանի քաղաքապետարան

Oգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: