Ժամը 18:40-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3800 մարդ. ԻՔՄ
Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 18:40-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3800 մարդ:
«Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Բացի դրանից՝ տեղացող անձրևի պատճառով որոշ մասնակիցներ կանգնած են հովանոցներով․ նման դեպքերում առաջնորդվել ենք այն վարկածով, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է գտնվել երկուական հոգի:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,- հայտնում են միավորումից:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները՝ այստեղ: