երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17%-ը. ԿԸՀ քարտուղար

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17%-ը. ԿԸՀ քարտուղար

Ժամը 17:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 635 հազար 517 անձ, ընդհանուր ընտրողների 38,17 տոկոսը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Համեմատության համար նշենք, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:
 
Իսկ 2017թ․ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 50,93 տոկոսը կամ 1 միլիոն 317 հազար 936 ընտրող:
 
2012թ․ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 51,53 տոկոսը կամ 1 միլիոն 300 հազար 117 մարդ:

 

  • Կիսվել: