Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը չափավոր միջակայքում է. Ավինյան
Ժամը 14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 18։20-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են՝ 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 140 մեքենա հող և մղվել է մոտ 200 տոննա ջուր։


