ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Ժամկետները պետք է պահպանել». ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Ժամկետները պետք է պահպանել». ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբեր ընդգրկելու հնարավորությունը՝ աշխատանքն առավելագույնս որակյալ և ժամկետների պահպանմամբ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: