շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժամանակ»․  Տեխստուգման կտրոնները հնարավոր է ձեռք բերել միայն լրացուցիչ վճարի դեպքում

«Ժամանակ»․ Տեխստուգման կտրոնները հնարավոր է ձեռք բերել միայն լրացուցիչ վճարի դեպքում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում դեռևս անցած տարեվերջից խնդիրներ են առաջացել մեքենաների տեխստուգման կտրոնների բացակայության հետ կապված: Կտրոնները տրամադրում են բանկերը, սակայն նրանց աշխատակիցները արդարանում են, որ իրենք այդ կտրոնները ստանում են Ճանապարհային ոստիկանությունից:

Արդյունքում առաջացել է տեխստուգման կտրոնների սև շուկա, և դրանք հնարավոր է ձեռք բերել միայն լրացուցիչ վճարի դեպքում:

Տեխզննման կտրոնի բացակայությունը համարվում է վարչական իրավախախտում և տուգանվում է 50 հազար դրամով: Այս խնդիրը գոյություն ունի տարիներ շարունակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: