ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զգուշացում վարորդներին. այսօր գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ավտոճանապարհներին կլինի մերկասառույց

Զգուշացում վարորդներին. այսօր գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ավտոճանապարհներին կլինի մերկասառույց

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը վարորդներին զգուշացնում է՝ այսօր գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Իր հերթին ՀՀ ոստիկանությունը հայտնում է. «Եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայությունների աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, մեքենա վարել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։

Մի՛ վտանգեք ձեր և ուրիշների կյանքը։

Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են»։

 

 

  • Կիսվել: