Զերծ մնացեք որևէ անծանոթ հավելվածի, մարդու և այլ տվյալներ փոխանցելուց. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, Ֆեյսբուքում նման կեղծիք է տարածվում։
Նման բովանդակությամբ նամակների ոչ մի դեպքում պետք չէ հավատալ ու տվյալներ փոխանցել։
Առհասարակ, պատերազմական իրավիճակում անհրաժեշտ է զերծ մնալ որևէ անծանոթ հավելվածի, մարդու, ընկերության անձնական և այլ տվյալներ փոխանցելուց»: