հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զբոսայգիներում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

Զբոսայգիներում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։

Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։ Մասնավորպես՝ մեծահասակները բացօթյա տաղավարներում առաջացնում են կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումների և բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։

Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրականացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

 

  • Կիսվել: