Զատուլինը խոսել է «Լազարևյան ակումբի» շրջանակում իրականացվելիք հայ-ռուսական ծրագրերի մասին
Անցած տարի սկսել ենք մեր աշխատանքները, և այս սրահում մեկ տարի առաջ կայացավ մեր առաջին նիստը, որը նվիրված էր տարածաշրջանի անվտանգության հարցերին, մարտին փոխադարձ նիստ անցկացրինք Մոսկվայում, որը նվիրված էր տնտեսության, ներդրումների հարցերին, դրանից հետո որոշակի ընդմիջում եղավ, բայց մենք ճիշտ համարեցինք վերադառնալ Երևան և անցկացնել երրորդ նիստը, որը նվիրված է չորրորդ իշխանությանը, այսինքն` ձեզ, ձեր ոլորտի խնդիրներին, քննարկելու խնդիրները, որոնք առաջանում են, շատ բաներ, որ կատարվում են մեր շուրջն ու մեր մեջ: Այս ամենը, ինչ առնչվում է մեր նիստի պատճառներին: Մենք երկար նախապատրաստվել էինք այս նիստին, ոչ միայն թեմատիկայի առումով: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբի» երրորդ նիստի շրջանակներում լրագրեղների հետ զրույցում ասել է ակումբի հիմնադիր, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նշենք, որ երրորդ նիստը կրում է«Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագիրը: Զատուլինը խոսել է նաև այն մասին, որ ներկա են նաև ռուս լրագրողներ, միմյանց միջև շփումները լրատվական դաշտի առողջացմանը կնպաստեն: Նա անդրադարձել է նաև այլ ստեղծագործական ծրագրերի: Դրանց թվում են գրքերի հրատարակումը: Արդեն երկուսը լույս են տեսել, որոնցից մեկի մասին հատկապես հիացմունքով է խոսում:
Զատուլինն ասել է. «Մեկը շատ հետաքրքիր գիրք է, թուրք հետազոտող Թաներ Աքչամի գիրքն է, սա յուրահատուկ հեղինակ է, ով, ի դեպ, խոսում է հայերի ցեղասպանության մասին, սա մենք հրատարակել ենք ռուսերեն լեզվով»:
Նա նշել է նաև, որ հրատարակության է պատրաստվում երրորդ գիրքը, որտեղ ներառված են իր ելույթները: Այն կոչվում է «Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը Կովկասում»: