հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զառիթափ գյուղում հացատուն է այրվել

Զառիթափ գյուղում հացատուն է այրվել

Նոյեմբերի 13-ին, ժամը 13:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում այրվում է տուն։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 36 քմ), վառելափայտ և քարածուխ (400 կգ)։

  • Կիսվել: