հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ԱՄՆ այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանի գլխավորությամբ։
 
Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները կարևորել են գրասենյակի հետ այժմ առկա սերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աշխատել և աջակցել գրասենյակի գործունեությանը։ Ներկաներին հատկապես հետաքրքրել է սփյուռքի ներուժի քարտեզագրման, երիտասարդ առաջնորդների, հայրենադարձներ ինտեգրման կենտրոնի ծրագրերը։ Գլխավոր հանձնակատարը նաև ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը և խնդիրները։
 
Հաջորդ հանդիպումը Կանանց կարգավիճակի կոմիտե ՀԿ-ի համակարգող Հուրի Գուդելեկյանի և Կոլումբիայի համալսարանի Weatherhead East Asian Institute-ի տնօրեն Նիկոլ Վարդանյանի հետ էր։ Քննարկվել են կրթական և այլ ուղղություններով համագործակցության, Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողների ներուժի ներգրավման վերաբերյալ հարցեր։
 
Սինանյանը հանդիպել է նաև Armenian Wounded Heroes Fund-ի տնօրենների խորհրդի անդամ Ռազմիկ Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: