շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հաշտարարություն առանց սահմանների» խորագրով միջազգային համաժողովին

Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հաշտարարություն առանց սահմանների» խորագրով միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հաշտարարություն առանց սահմանների» խորագրով միջազգային համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։
 
Միջոցառմանը ներկա են եղել մի շարք միջազգային և տեղական մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ՝ հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
 
Համաժողովը կազմակերպվել էր «ՄԱՄԱ ՄԵԴԻԱՏ» միջազգային հաշտարարների և փաստաբանների ասոցիացիայի ու ՄԱԴՊՈ ակադեմիայի նախաձեռնությամբ՝ ՀՀ Հաշտարարների պալատի, Ռուսաստանի Հայ իրավաբանների ասոցիացիայի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «ԻԳործ» ծրագրի շրջանավարտների աջակցությամբ։
 
 
Համաժողովը, որն անցկացվում է հոկտեմբերի 3-4-ը, նպատակ ունի ամրապնդել մասնագիտական կապերը, խթանել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել նոր գործընկերային հնարավորություններ։ Այն համախմբել էր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Իտալիայից ժամանած իրավաբանների ու հաշտարարների։
 
Իր խոսքում Զարեհ Սինանյանը նշել է․
 
«Այսօր, երբ աշխարհը կանգնած է հակասությունների, իրավական բարդույթների և հանրային անվստահության առաջ, հաշտարարությունն ու միջնորդությունը դառնում են կարևորագույն գործիքներ՝ խաղաղության, կայունության և համերաշխության պահպանման գործում»։
 

  • Կիսվել: