կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Զարեհ Սինանյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր

Զարեհ Սինանյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
 
Կողմերը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ է ներկայացրել վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը։
 
Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ առաջիկայում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը։

  • Կիսվել: