շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զարեհ Սինանյանն այցելել է Նիցցայի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Զարեհ Սինանյանն այցելել է Նիցցայի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում է:

SOS Armeni Cote d'Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելեց Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարեց «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոցում:

Ներկայացնելով գրասենյակի գործունեությունը` Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդին մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

  • Կիսվել: