հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը Կարմիր գրքում գրանցված մացառախոզ են արձանագրել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը Կարմիր գրքում գրանցված մացառախոզ են արձանագրել

 ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ են արձանագրել, տեղեկանում ենք ՇՄՆ ֆեյսբուքյան էջից:

՛՛Հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, որպես «Խոցելի» տեսակ` VU B2a:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված կենսակերպ: Ակտիվ է բացառապես գիշերը: Սովորաբար, ինքնուրույն փորում է բավականին բարդ կառուցվածքով բներ սակայն հաճախ բնակվում են քարայրներում և անձավներում, ժայռերի միջև եղած դատարկություններում: Սնվում է բուսական կերով՝ այդ թվում տարբեր մշակաբույսերով: Ձմռանը սնվում է ծառերի կեղևով և թփերի ու ծառերի երիտասարդ ընձյուղներով: Քուն չի մտնում, սակայն ձմռանը սակավակտիվ է: Բազմանում է տարեկան մեկ անգամ` մարտից մինչև ապրիլի վերջը: Բերում են 2–4 ձագ, որոնք սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» և «Արևիք» ազգային պարկերում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: