երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթացներ 911 օպերատորական անձնակազմի հետ

«Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթացներ 911 օպերատորական անձնակազմի հետ

ՀՀ ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի կողմից օգոստոսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում առկա և առցանց ձևաչափերով իրականացվել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված 90 աշխատակիցների հետ։

 

Դասընթացի նպատակն էր բարձրացնել օպերատորական անձնակազմի հոգեբանական պատրաստականությունը՝ օպերատորական գործունեության, զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկությունների և սկզբունքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմամբ: Սպասարկված տարաբնույթ զանգերի քննարկումներն ու տեսանյութերի դիտումն ուղղված են եղել զանգերի սպասարկման ընթացում թույլատրվող հնարավոր բացթողումների վերհանմանը, ճանաչողական գործընթացների, ճկուն մտածելակերպի և արագաշարժության զարգացմանը՝ նպաստելով հեռախոսազանգերի սպասարկման արդյունավետության մակարդակի բարձրացմանը։

 

Իրականացվել է նաև հոգեդիագնոստիկ «Տեպպինգ» առաջադրանք, որն ուղղված էր բացահայտելու ծառայողների նյարդային համակարգի դիմացկունությունն ու ճկունությունը:

  • Կիսվել: