շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Յուքոմ» ընկերության աշխատակիցներին ահաբեկո՞ւմ են. ինչ կապ ունի Քոչարյանի փաստաբանը

«Յուքոմ» ընկերության աշխատակիցներին ահաբեկո՞ւմ են. ինչ կապ ունի Քոչարյանի փաստաբանը

Armlur.am-ը գրում է․ Մի քանի օր է` «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանը և տնօրենների խորհուրդը համերաշխության կոչեր են ուղղում աշխատակիցներին:

Նրանք հորդորում են ազատման դիմում գրած աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի: Սակայն, մեր տեղեկություններով, իրական պատկերն այլ է:

Մեր տեղեկություններով, Խաչատյաններին օգնության են հասել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը: Ավելին, Արամ Օրբելյանը անձամբ է հանդիպում աշխատակիցներին. անձնակազմին փորձում են ահաբեկել իրավաբանների միջոցով: Ազատման դիմում գրած աշխատակիցներին նոր տնօրինության հրահանգով իր մոտ է հրավիրում անվտանգության ղեկավար Արամ Սարգսյանը, ով իր բաժնի աշխատակից Վահրամ Հարությունյանի աջակցությամբ ճնշում է գործադրում աշխատակիցների վրա` պարտադրելով հետ գալ աշխատանքի:

Նշենք, որ Արամ Սարգսյանը և Վահրամ Հարությունյանը Գագիկ Խաչատրյանի սուպերնախարարությունում հանդիսացել են մաքսայինի պետ և օպերատիվ վարչության պետ: Եվ նրանց միացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ղեկավար Արամ Օրբելյանը:

 

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց Արամ Օրբելյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե Յուքոմ ընկերությունն իրենց վստահորդն է, սակայն հերքեց տարածված տեղեկությունները: Նա ընդգծեց, թե′ այս ընկերության աշխատողներին, թե′ առհասարակ ոչ ոքի չի ահաբեկել կած կանչել իր մոտ:

  • Կիսվել: