չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ըստ Ռայնիսի փողոցի շենքի բնակիչների՝ պայթյունի մեղավորը հոգեպես անհավասարակշիռ անձ է եղել, ով հաշվեհարդարով է սպառնացել

Ըստ Ռայնիսի փողոցի շենքի բնակիչների՝ պայթյունի մեղավորը հոգեպես անհավասարակշիռ անձ է եղել, ով հաշվեհարդարով է սպառնացել

Այսօր պայթած շենքի բնակիչներն ասում են, որ երկրորդ հարկի բնակիչներից մեկը հոգեպես անհավասարակշիռ անձ է, երեկ էլ հերթական խնդիրն է ունեցել բնակիչների հետ և նրանց հաշվեհարդարով է սպառնացել՝ ասելով «Սպասեք, տեսեք, թե ինչ եմ անելու»։

Սպառնալիքից ընդամենը ժամեր անց ուժգին պայթյունից փլուզվել էր շենքի ամբողջ մուտքը՝ 12 բնակարանով, ինչի հետևանքով զոհվել է արդեն մեկ անձ։

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր:

  • Կիսվել: