Ընտանիքի չորս անդամի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը և բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի և Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաև նրանց՝ 2002 և 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:
Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:
«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: