ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ընդհատակյա հարսանիքների ժամանակ վարակվելու ու մահվան դեպքեր են արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

Ընդհատակյա հարսանիքների ժամանակ վարակվելու ու մահվան դեպքեր են արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

Հիմնական մարտահրավերները, որն ունենք, շարունակում են մնալ հուղարկավորությունների արարողությունները կանոններից դուրս կատարելը, երբ դրանք լինում են բազմամարդ ու չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի հաջորդ խնդիրն ընդհատակյա հարսանիքներն են. «Մենք բոլոր նորապսակներին երջանկություն ենք մաղթում, սակայն ուզում ենք ասել, որ նման միջոցառումները կարող են խաթարել այդ երջանկությունը:

Մենք գիտենք դեպքեր, երբ արարողությունների ժամանակ հարազատների շրջանում վարակ է տեղի ունեցել, նույնիսկ մահեր են արձանագրվել, ինչն ազդել է այդ ընտանիքների հարաբերությունների վրա: Դրա համար կոչ ենք անում մնալ հակահամաճարակային կանոնների պահպանման շրջանում»:

  • Կիսվել: