կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ընդգծվել է ՌԴ-ի, ՄԱԿ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության բարդր արդյունավետությունը

Ընդգծվել է ՌԴ-ի, ՄԱԿ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության բարդր արդյունավետությունը

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելոյին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կայուն դպրոցական սննդի զարգացում ծրագրի շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին, որը Հայաստանում հաջողությամբ իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ 2010 թվականից:

Կողմերը նշել են Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության բարձր արդյունավետությունը և ծրագրի 5-րդ փուլի շրջանակներում սերտ համակարգման պատրաստակամությունը։

  • Կիսվել: