White Shorja-ն այժմ բաց է հետաքրքիր ու յուրօրինակ հանգիստ փնտրողների համար
White Shorja-ն այժմ բաց է հետաքրքիր, յուրօրինակ, ապահով և ինչու ոչ մատչելի ու հարմարավետ հանգիստ փնտրողների համար:
Հունիսի 27-ին Սևանի ամենա հարմարավետ լողափերից մեկում բացվեց White Shorja հանգստի գոտին: Այն առանձնանում է համանման հանգստի գոտիներից այն բանով, որ բացի պասիվ առափնյա հանգիստի պայմաններ ապահովելուց, առաջարկում է նաև հետաքրքիր և ակտիվ ժամանցային ծրագիր:

White Shorja-ում ձիավարության սիրահարները կարող են սրտի ուզածի չափով վայելել սիրելի զբաղմունքը խնամված ու վարժեցված ձիերով: Գործելու են քվեստային խաղեր, լինելու են երեկոյան ուրախ ժամանցը ապահովող միջոցառումներ:

«Անգործ» չեն մնա նաև մանուկները, տարածքում կան մանկական ատրակցիոններ, տաքացվող ջրավազան և զբաղմունքի այլ հետաքրքրիր տարբերակներ:

Իսկ ամենահետաքրքիր և գրավիչ առաջարկը թերևս փեինթբոլն է: Այս ակտիվ, ադրենալին պարգևող ժամանցի տարբերակը հասանելի է Սևանի մերձափնյա շրջանում թերևս միայն White Sorja-ում:


Իսկ արդեն երեկոյան ակտիվ և հագեցած օրվանից հետո կարելի է հանգստանալ տարածքում տեղադրված էկո-տնակներում:

Ի դեպ տարածքում գործում է վրանային ավան ցերեկային ժամերին կիզիչ արևից պաշտպանվելու և համեղ ու որակյալ խոհանոցը վայելելու համար:

Եվ այս ամենը բավականին մատչելի գներով:
Թերևս մեր օրերում ամենա կարևորի մասին White Sorja-ում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը և հակահամաճարակային կանոնները:




