շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
WhatsApp-ը ստեղծել է հավելված անհատական համակարգիչների համար

WhatsApp-ը ստեղծել է հավելված անհատական համակարգիչների համար

WhatsApp-ը համակարգիչների համար սեփական հավելված է ստեղծել:

WhatsApp UWP ծրագրի բետա-տարբերակն արդեն հասանելի է համակարգիչներում բեռնելու համար, որոնք աշխատում են Windows 10-ով եւ Windows 11-ով։ Ավելի ուշ ընկերությունը կարտադրի հավելված macOS-ի համար, ժամկետների մասին առայժմ չի տեղեկացվում։
 
Բացի այդ,  հավելվածում ավելացվել է նկարների եւ մակագրությունների ստեղծման հնարավորություն, որոնք հետո կարելի է ուղարկել զրուցակցին։ Մեսենջերը ծանուցումները կուղարկի անգամ այն ժամանակ, երբ հավելվածը փակվի։
 
Ավելի վաղ օգտատերերը կարողանում էին օգտագործել միայն մեսենջերի վեբ-տարբերակը, որը բացվում եւ աշխատում էր բրաուզերի միջոցով։

  • Կիսվել: