կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վճարում կատարած անձանց կթույլատրվի շարունակել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը

Վճարում կատարած անձանց կթույլատրվի շարունակել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը

Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի 1-ին նիստին որոշեց ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, ովքեր կատարել են տարեկան տեղական վճարումը, իրավունք տալ շարունակելու կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը:

Այս մասին, ներկայացնելով 2013-2020 թթ. ընթացքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, ասաց Երևանի քաղաքապետարան աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երևան քաղաքի ավագանու 2013-2020 թթ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանցից 14-ը դիմել են Երևանի քաղաքապետին, վճարելով սահմանված չափով տարեկան տեղական վճարը՝ կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2021թ-ի ընթացքում շահագործելու շարունակման իրավունք ստանալու խնդրանքով։

Ելնելով վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և սահմանված դրույթներից` նախապատրաստվել է Երևան քաղաքի ավագանու ՛՛Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին՛՛ որոշման նախագիծ՛՛:

Նա նշեց, որ տարվա սկզբից առաջ համապատասխան գրություններ ու ծանուցումներ են ուղարկվում նախորդ տարում արտոնություն տրված բոլոր տնտեսվարողներին, որտեղ նշվում է, որ իրենք պարտավոր են թարմացում իրականացնել:

Նշենք նաև, որ հարակից զեկուցող՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Գալաջյանը, հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 31 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

 

  • Կիսվել: