կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վթարվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մեքենան

Վթարվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մեքենան

Այսօր առավոտից մեծ, անանցանելի խցանումներ են առաջացել Երևանի Իսակովի պողոտայում։

Մեքենաները և քաղաքային տրանսպորտը կես ժամից ավելի կանգնած են նույն տեղում՝ առանց առաջ շարժվելու հնարավորության։ Մեքենաների կուտակման և երթևեկի խտության պատճառով մի քանի վթար է տեղի ունեցել։

Վթարվածներից մեկը ԱԺ ՔՊ—ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մեքենան է, որի ղեկին հենց պատգամավորն էր։ Հետևից եկող մեքենան հարվածել էր Սարուխանյանի խցանման մեջ կանգնած մեքենային։ Բարեբախտաբար, հարվածը ուժեղ չէր։

  • Կիսվել: