կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

«Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.) մահացել են:

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

  • Կիսվել: