շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ից  մինչև  նոյեմբերի 18-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի  մարզի՝  Մարալիկ քաղաքի,  Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

  • Կիսվել: