ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Վայք քաղաքում

Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Վայք քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հեր-հեր» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-24:00-ն  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի՝ Վայք քաղաքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: