Վթարի հետևանքները վերացվում են, և հայաստանյան բաժանորդներն աստիճանաբար հասանելիություն են ստանում համացանցին. Ucom
Հայաստանում մոտ 40 րոպե է՝ «Յուքոմ» ինտերնետ ծառայությունը խափանումներով է աշխատում։ «Յուքոմի» մամուլի ծառայությունից news.am-ին հայտնեցին, որ խափանումը պայմանավորված է միջազգային կապուղու վրա վթարով։
«Միջազգային կապուղու վրա՝ Ֆրանկֆուրտում վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով Հայաստանի ամբողջ տարածքում հասանելիություն չունեինք համացանցին։ Վթարի հետեւանքները վերացվում են, եւ հայաստանյան բաժանորդները աստիճանաբար հասանելիություն են ստանում համացանցին»,–փոխանցեցին «Յուքոմի» մամուլի ծառայությունից։