ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում մայիսի 25-ին

Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում մայիսի 25-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Խուդյակով 1-212 համարների և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Ավան 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, Դ. Մալյան փողոցների անհատական տների, թիվ 12 պոլիկլինիկայի, թիվ 87 դպրոցի, թիվ 51 մանկապարտեզի, «Հակահամաճարակային» կենտրոնի, Շահինյան փող. 48-65 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: