շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վրաերթ Բաղրամյան պողոտայում․ կա տուժած

Վրաերթ Բաղրամյան պողոտայում․ կա տուժած

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած: 

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտակայքում Նարեկ Գ.-ն (ծնված 1984 թ.) «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ելենա Ե.-ին (ծնված 1938 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

  • Կիսվել: