հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանում տպագրված հայերեն դասագրքերը հասան դպրոց

Վրաստանում տպագրված հայերեն դասագրքերը հասան դպրոց

Ջավախքի հայկական դպրոցներում աշակերտների սեղանին է հայտնվել առաջին անգամ Վրաստանում տպագրված հայալեզու դասագրքեր՝ առաջինից մինչև վեցերորդ դասարանների համար: Նոր հայերեն դասագրքերով ուսուցումն արդեն մեկնարկել է: JNEWS-ն Ախալքալաքի շրջանի դպրոցների տնօրեններից հետաքրքրվեց, ինչպիսի՞ն է նոր տպագրված դասագրքերը:

Վրաստանում ուսումնական նոր ծրագրի համաձայն՝ փոքրամասնությունների համար նախատեսված գրքերը պետք է տպագրվեն հենց Վրաստանում: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքային խնդիրը։

Ախալքալաքի շրջանի դպրոցների տնօրենները հիմնականում գոհ են նոր դասագրքերից, չնայած ընդգծում են, որ դեռևս չեն հասցրել լիարժեք ուսումնասիրել դրանք:

Բավրայի հանրային դպրոցի տնօրենի խոսքերով, Վրաստանում տպագրված նոր դասագրքերն ստացված են:

«Նոր դասագրքեր ստացել ենք, խորացված չեմ հասցրել ուսումնասիրել, սակայն առաջին հայացքից շատ լավն են։ Ուսուցիչները դեռ գոհ են, նախկինում դասագրքի կեսը վրացերեն էր, կեսը՝ հայերեն։ Շատ լավ է, որ հիմա գրքրերն ամբողջովին հայերեն են։ Նոր գրքեր ստացել ենք մինչև 6-րդ դասարանի համար, բոլոր առարկաներից»,- ասաց Բավրայի դպրոցի տնօրեն Միսակ Շիրինյանը:

Բարալեթի համար առաջին հանրային դպրոցի տնօրենը կարևորում է  նաև այն փաստը, որ գրքրերը բաղկացած են երկու մասից, և աշակերտները ստիպված չեն լինի ծանր գրքեր տանել դպրոց։

«Այս նոր տպագրված գրքերն ավելի հաջող են թարգմանված, օրինակ. ես 7-րդ դասարանի ֆիզիկայի գիրքն եմ կարդացել, ուղղակի զարմացա, որ Վրաստանում այսպես շատ գեղեցիկ է տպագրված ֆիզիկայի հայերեն դասագիրքը։ Ավելի հաջող են՝ բարակ են, երկու մասից են կազմված, երեխաներն ավելի հեշտությամբ են տանում-բերում։ Ի դեպ, այս գրքրի մեջ բացարձակ վրացերեն չկա, ամբողջովին հայերեն է, օրինակ ես համեմատեցի 5-րդ դասարանի առաջվա դասագիրքը և հիմիկվանը, հիմա զուտ հայերեն է ու ավելի մատչելի, այսինքն՝ երեխաները դժվարություն չեն ունենա, հաջողված դասագրքրե են», – տեսակետ հայտնեց Բարալեթի հայկական դպրոցի տնօրեն Լենա Կարապետյանը։

Բուռնաշեթ գյուղի տնօրենը առանձնացնում է  բիլինգվալ գրքերի լավ ու վատ կողմերը, ընգծելով, որ երկլեզու դասագրքերի շնորհիվ ուսուցիչներն արդեն սկսել էին տիրապետել պետական լեզվին։

«Նոր գրքեր ստացել ենք, այս անգամ գրքերը դուր եկավ և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին։ Պատկերացրեք արդեն սովորել էին այն դասագրքերին, որտեղ և հայերեն էր, և վրացերեն, եթե ժամանակին հայերեն լինեին չէինք տանջվի, բայց մի կողմից էլ լավ էր, որ պետական լեզուն ահագին սովորեցինք»,- հավելեց Բուռնաշեթի դպրոցի տնօրեն Արևիկ Աղաբաբյանը։

Իխտիլայի հանրային դպրոցի տնօրենին նույնպես դուր են եկել նոր տպագրված դասագրքերը, չնայած դրանցում առկա տպագրական թերություններին:

«Ստացել ենք նոր գրքեր, որոշ չափով կան դժգոհություններ, տպագրական թերություններ, բայց ընդհանուր առմամբ լավ է, ոչինչ, դեռ նոր ենք բաժանել գրքերը։ Քանի որ վրացերենը մեր պետական լեզուն է, վրացերենն ու հայերենը միասին լավ էր, սակայն երեխաների համար էր շատ դժվար, հիմա ավելի հեշտ է»,- ընդգծեց Իխտիլայի դպրոցի տնօրեն Վանուհի Մալխասյանը։

Ձեզ ենք ներկայացնում Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակված դասագրքերը՝

Մաթեմատիկա VII-րդ դասարան՝ և II մասեր, և ուսուցչի գիրք,

Ֆիզիկա VII դասարան՝  աշակերտի ևուսուցչի գիրք,

Կենսաբանություն VII-րդ դասարան՝ աշակերտի գիրք և ուսուցչի գիրք,

Աշխարհագրություն VII-րդ դասարան՝ աշակերտի գիրք մաս I-ինաշակերտի գիրք II-րդ, աշակերտի տետրուսուցչի գիրք

Քաղաքացիություն VII-րդ դասարան՝ աշակերտի գիրք և ուսուցչի գիրք

Կերպարվեստ և կիրառական արվեստ VII-րդ դասարան
Աշակերտի գիրք
Ուսուցչի գիրք

Բացի աշակերտների դասագրքերից նաև տպագրվել են դասագրքեր ուսուցիչների համար։

  • Կիսվել: