ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանում կորոնավիրուսից 12-րդ հիվանդն է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 12-րդ հիվանդն է մահացել

Վրստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 12-րդ հիվանդն է մահացել (81-ամյա կին): Այդ մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

«Այսօրվա դրությամբ մենք ունենք Covid-19 վարակի 5 նոր դեպք: Եվս 11 պացիենտ ապաքինվել է: Դժբախտաբար, այս առավոտ հայտնի դարձավ, որ մենք ունենք ևս մեկ մահ: Նա 81 տարեկան էր»,- ասել է վարչապետը:

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված կա կորոնավիրուսի 652 դեպք, որից 383 մարդ առողջացել է: 4 246 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 394-ը՝ ստացիոնար հսկողության ներքո:

  • Կիսվել: