կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Վրաստանում կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Վրաստանում կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Վրաստանի տարածքում եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր, այս մասին տեղեկացնում է հայաստանյան Team Telecom Armenia ընկերությունը։

«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: