կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է հետպատերազմյան Արցախի խնդիրները

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է հետպատերազմյան Արցախի խնդիրները

Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական, տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գոթֆրիդ Հաննեին։
 
Դեսպան Սադոյանը հյուրի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վրա։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։
 
Նույն օրը Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վոուտովային։
 
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

  • Կիսվել: