Վրաստանում ՀՀ 2 քաղաքացու մոտ 37 000 լարի գնահատվող չհայտարարագրված ոսկեղեն է հայտնաբերվել
Վրաստանում՝ Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացու մոտ չհայտարարագրված խոշոր չափի ոսկեղեն է հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Ոսկեղենը հայտնաբերվել է անձանց ու ուղեբեռի զննության ժամանակ:
Մաքսանենգ ոսկեղենի քաշը կազմել է 322,5 գրամ, որը համարժեք է մոտ 37 600 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար)։
Հայաստանի քաղաքացիներից մեկը, համաձայն Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168), տուգանվել է 14 304 լարիով (մոտ 4,5 հազար դոլար), իսկ մյուսի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։