ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Մայիսի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 647: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Ըստ այդմ, Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 23 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 372 մարդ:

Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 մարդ:

Նշվում է նաև, որ կարանտինային գոտում է գտնվում 4373 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 386 պացիենտ:

  • Կիսվել: