ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում այսօրվանից վերականգնվում են ներքին չվերթները

Վրաստանում այսօրվանից վերականգնվում են ներքին չվերթները

Վրաստանում վերականգնվում են ներքին չվերթները: Այսօրվանից կանոնավոր չվերթներ կիրականացվեն Նատախտարիից Մեստիայի և Ամբրոլաուրիի օդանավակայանների, իսկ Թբիլիսիից՝ Բաթումիի օդանավակայանի ուղղությամբ, գրում է 1tv.ge-ն։

Ընդհանուր, հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Մեստիա-Նատախտարի ուղղությամբ կիրականացվի 6, Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ 5, իսկ Ամբրոլաուրի-Նատախտարի ուղղությամբ 3 չվերթ:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Վրաստանի օդանավակայանների միության տնօրենի մեկնաբանմամբ, 2020 թվականը վարչապետի նախաձեռնությամբ հայտարարվել է ներքին զբոսաշրջության տարի: Ուստի ներքին տուրիզմի ժողովրդականացման նպատակով ներքին չվերթների զարգացմանը կհատկացվի մեծ ուշադրություն:

Վրաստանի օդանավակայանների միության ղեկավարը մեկնաբանում է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին 2020 թվականը հայտարարվել է ներքին զբոսաշրջության տարի և համապատասխանաբար, պետությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի նպաստի այցելուներին:

 

  • Կիսվել: