հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Մայիսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 638: Այս մասին նշված է stopcov.ge վեբ կայքում:

Նշվում է, որ Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 8 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 317 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 10 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4896 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 444 պացիենտ:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 311 պացիենտ:

  • Կիսվել: