կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջից։

Ընդհանուր առմամբ,  Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 879 դեպք:

Ըստ աղբյուրի, ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 704:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Նշվում է նաև, որ բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի, իսկ կարանտինի ռեժիմում է մնում 2795 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը:

  • Կիսվել: