երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը խարդախության գործով ձերբակալվել է Հայաստանում

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը խարդախության գործով ձերբակալվել է Հայաստանում

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, ձերբակալվել է Հայաստանում՝ ներդրումային ոլորտում խարդախության համաշխարհային ցանցի՝ «զանգերի կենտրոնների» գործով։ Այս մասին հայտնում է «EADaily»-ն։

Ենթադրվում է, որ Բենիմինին, ով Իսրայելի և Վրաստանի քաղաքացիություն ունի, կալանավորվել է գերմանացի դատախազների պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում ցանցի գործող մասնաճյուղը։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, բրիտանական BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Իսրայելի քաղաքացի Դավիթ Կեզերաշվիլին կանգնած է զանգերի կենտրոններով միջազգային խարդախ սխեմայի հետևում, որի զոհերը եվրոպացի թոշակառուներն են։

  • Կիսվել: