ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Վրաստանի բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Վրաստանի բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Այս պահի դրությամբ Վրաստանի Շովի լեռնային հանգստվայրում սողանքի հետևանքով  զոհերի և տուժածների  թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Շովի լեռնային հանգստավայրում, տեղի ունեցած սողանքի շրջանում, փրկարարները փնտրում են 35 մարդու։

Աղետի գոտուց ուղղաթիռներով արդեն 200-ից ավելի մարդ է դուրս բերվել, ինչ վերաբերում է մարդկանց, ում հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանց թիվը 35 է, հայտնաբերման գործընթացը շարունակվում է

  • Կիսվել: