կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաերթ՝ Լոռու մարզում․ ՌԴ քաղաքացին Ford Fusion-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխաների

Վրաերթ՝ Լոռու մարզում․ ՌԴ քաղաքացին Ford Fusion-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխաների

Այսօր՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, ՌԴ-ի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Տ․-ն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքի Ջրաշեն բնակավայրի 1-ին փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Լոռու մարզի բնակիչներ 13-ամյա Սմբատ Ա․-ին և 12-ամյա Հարություն Ա․-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխաներին, ապա տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: