չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաերթ Երևանում. հետիոտնին տեղափոխել են հիվանդանոց

Վրաերթ Երևանում. հետիոտնին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում KIA մակնիշի 36 MD 814 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտա-Վիկտոր Համբարձումյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված հետիոտնի, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնութուն, այնուհետև օգնել է վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

  • Կիսվել: