հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաերթ-ավտովթար Գեղարքունիքի մարզում. «ՈւԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնին և բախվել Opel-ին

Վրաերթ-ավտովթար Գեղարքունիքի մարզում. «ՈւԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնին և բախվել Opel-ին

Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ժամը 20.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Դ.-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Կարինե Մ.-ին, ապա առաջ ընթանալով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հակոբ Ն.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Մարտունու հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին երեխայի տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգորյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

  • Կիսվել: